Տոնի Կրոս․ Գարեթ Բեյլը խնդիրներ չի ստեղծում թիմում
Մադրիդի «Ռեալի» գերմանացի կիսապաշտպան Տոնի Կրոսը խոսել է ֆրանսիացի Զինեդին Զիդանի գլխավորած թիմի ուելսցի կիսապաշտպան Գարեթ Բեյլի մասին, որը Իսպանիայի առաջնության վերջին տուրերում խաղաժամանակ չստացավ։
«Բեյլի հետ կապված իրավիճակը որեւէ կողմին չի բավարարում։ Նրան չէին գնել, որ այսքան քիչ խաղար։ Կարծում եմ՝ նա ցանկանում էր անցած ամռանը հեռանալ «Ռեալի», ակումբն էլ դեմ չէր, բայց հետո որոշումը փոխվեց։
Թիմում ամեն ինչ նորմալ է։Մենք մեծ նշանակություն չենք տալիս այդպիսի իրավիճակներին։ Բեյլը մեզ օգնել է նախորդ վեց տարիներին շատ տիտղոսներ նվաճել։ Նա խնդիրներ չի ստեղծում։ Մենք հարգում ենք նրան այն ամենի համար, ինչ նա տվել է թիմին»,- Տոնի Կրոսի խոսքը մեջբերում է Marca-ն։
«Ռեալն» այս ամռանն է կփորձի վաճառել Գարեթ Բեյլին։