Մադրիդի կենտրոնում բողոքի ակցիաներ են ընթացել ընդդեմ միապետության
Տասնյակ մարդիկ Մադրիդում ելան բողոքի ցույցի՝ ընդդեմ կառավարման միապետական ձևի, գրում է The National պարբերականը:
Ցուցարարները երթով շարժվեցին Իսպանիայի մայրաքաղաքի կենտրոնում ՝ «Ժողովրդական հանրապետություն» գոչելով: Նրանք դեմ են «կոռումպացված միապետությանը»: Բողոքի ցույցերին աջակցել են կատալոնական անջատողական կազմակերպություններ և որոշ քաղաքական կուսակցություններ, որոնք սոցցանցերի միջոցով կոչ են անում ժողովրդին իրենց միանալ:
Իսպանիան խորհրդարանական միապետություն է, որը ղեկավարում է թագավորը: Բողոքի ցույցի կազմակերպիչները նշում են, որ «ամեն անգամ ավելի ու ավելի շատ» են երկրի բնակիչները «մերժում ներկայիս պետական ինստիտուտների, այդ թվում՝ թագի դերը»: