Միկել Արտետան հիշել է Հենրիխ Մխիթարյանին
Լոնդոնի «Արսենալի» իսպանացի գլխավոր մարզիչ Միկել Արտետան ցանկանում է համալրել թիմի կազմը։
«Հիշեք ֆուտբոլիստներին, որոնք խաղացել են «Արսենալում» Մեսութ Օզիլի եւ Մատեո Գենդուզիի դիրքում։
Ես կհիշեմ Սանտի Կասորլային, Տոմաշ Ռոսիցկուն, Անդրեյ Արշավինին, Աարոն Ռեմսիին, Հենրիխ Մխիթարյանին եւ Ջեք Ուիլշիրին։ Շատերն արդեն ակումբում չեն։ Մենք պետք է վերականգնենք շրջափուլը եւ համալրենք կազմը։ Եթե դա չանենք, «Արսենալում» այլեւս հանդես չեն գա այդպիսի ֆուտբոլիստներ։ Նրանք ամեն թիմում էլ կլինեին կազմի կարեւոր մասը»,- Արտետայի խոսքը մեջբերում է Sky Sports-ը։
Անգլիայի առաջնության վերջին տուրից առաջ «Արսենալը» 10-րդ տեղում է։ Հուլիսի 26-ին անցկացվելիք 38-րդ տուրում լոնդոնյան թիմը կմրցի «Ուոթֆորդի» հետ։