Մոսկվայում կալանավորվել է հայերի և ադրբեջանցիների միջև զանգվածային ծեծկռտուքների ավելի քան 30 մասնակից
Մոսկվայում կալանավորվել է հայերի եւ ադրբեջանցիների միջեւ զանգվածային ծեծկռտուքների ավելի քան 30 մասնակից, նրանց 5 տարի ժամկետով կարգելվի մուտք գործել Ռուսաստան, ասվում է Մոսկվայի ՆԳՆ ԳՎ կայքում:
Կարգը խախտողներին վարչական պատասխանատվության են ենթարկել՝ «Մանր խուլիգանություն» հոդվածով: Նրանց դեմ նաեւ քրեական գործեր են բացվել՝ խուլիգանության եւ կողոպուտի կասկածանքով:
Ավելի վաղ հայտնի էր դարձել բախումների մասին, որոնց հետեւանքով վիրավորվել էր մեկ տղամարդ, եւ վնասվել էր խանութի ցուցափեղկ։ Բացի այդ, մայրաքաղաքի Արեւմտյան վարչական շրջանում անհայտ անձինք կոտրել էին սրճարանի եւ ավտոլվացման կետի պատուհանները:
Ըստ իրավապահ մարմիններում ՌԻԱ Նովոստի-ի աղբյուրի, խոսքը հայերի եւ ադրբեջանցիների միջեւ բախման մասին է: Ոստիկանությունը պաշտոնապես չի մեկնաբանում այս տեղեկատվությունը: