Ամերիկյան մեկ ավիակիր և 12 ռազմանավեր են ժամանում Միջերկրական ծով
ԱՄՆ-ի Դվայթ Դ. Էյզենհաուեր ավիափոխադրողը և ևս 12 ռազմանավներ մտնում են Միջերկրական ծով` հունական օդուժի հետ համատեղ վարժանքների համար:
Այս մասին հայտնում է հունական Prothotema-ն:
Ամերիկյան ավիափոխադրողն այսօր կանցնի Սուեզի ջրանցքը, և ակնկալվում է, որ առաջիկա մի քանի ժամվա ընթացքում կժամանի հունական Կրետե կղզու հարավային տարածք, որտեղ հունական օդուժը զորավարժություններ կանցկացնի:
Նավը կլինի Հունաստանի բացառապես տնտեսական գոտու սահմանին:
Զորավարժությանը մասնակցելու են Կրետե կղզու հունական ավիաբազայից ութ F-16 ինքնաթիռներ, ինչպես նաև ամերիկյան ավիակիրի չորս F-18 ինքնաթիռ:
Հունական ԶԼՄ-ները նշել են ամերիկյան նավերի այցի առանձնահատուկ կարևորությունը Հունաստանի և Թուրքիայի միջև վեճերի սրման ժամանակ, երբ Թուրքիան Արևելյան Միջերկրական ծովում նավթի և գազի հայտնաբերման նոր հետազոտություններ է սկսել, ինչպես նաև Սուրբ Սոֆիան վերածել է մզկիթի, ինչը միջազգային քննադատության է արժանացել: