Ավելի լուրջ հնարավոր չէ. Ասմուսն ու Խարլամովը սոցիալական ցանցերում դադարել են հետեւել միմյանց էջերին
Այն մասին, որ Քրիստինա Ասմուսի եւ Գարիկ Խարլամովի ամուսնալությունը ոչ թե կատակ է, այլ ճշմարտություն, վերջնականապես հայտնի է դարձել, երբ կատակերգուն հուլիսի 16-ին դատարան փաստաթղթեր է ներկայացրել։ Այժմ արդեն երկրպագուները կորցրել են հույսերը. առայժմ պաշտոնապես ամուսինններն Instagram-ում միմյանց էջերին այլեւս չեն հետեւում։
Աստղային զույգն ամուսնալուծության մասին հայտնել է 8 տարվա ամուսնությունից հետո։ Այդ տարիների ընթացքում ծնվել է արտիստների դուստրը՝ Նաստյան, որն արդեն 6 տարեկան է։ Ասմուսն ու Խարլամովը պայմանավորվել են, որ փոքրիկը կշարունակի ապրել մայրիկի հետ։
Ի դեպ, բաժանումից կարճ ժամանակ անց Խարլամովին սկսել են սիրավեպեր վերագրել տարբեր աղջիկների հետ։ Օրինակ՝ խոսում են այն մասին, որ շոումենը զգացմունքներ ունի Յանա Կոշիկնայի՝ «ТНТ»-ի «Մի անգամ Ռուսաստանում» («Однажды в России») նախագծի դերասանուհու հանդեպ։ Ընդ որում, փոխադարձ։