Մայլի Սայրուսը Քիմ Քարդաշյանի հարեւանուհին կդառնա. երգչուհին Լոս Անջելեսում նոր առանձնատուն է գնել
Մոտակա ժամանակահատվածում 27-ամյա Մայլի Սայրուսը կդառնա Քարդաշյան-Ջեններ մեծ ընտանքի հարեւանը։ Օրերս Variety-ին հայտնել է, որ աստղն իր համար նոր տուն է ձեռք բերել իրապատում-շոուի աստղերի կողմից սիրված Լոս Անջելեսի Հիդեն Հիլս շրջանում։ 553 քառակուսի մետր մակերեսով անշարժ գույքը Մայլիի համար 4,95 մլն դոլար է արժեցել։
Սայրուսի նոր տունը չորս լոգասենյակ ունի, երկու հարմարավետ ննջասենյակներ առաջին եւ երկրորդ հարկերում, ընդարձակ հյուրասենյակ, խոհանոց, ճաշասենյակ եւ մեծ հանդերձարան։ Տանը նաեւ մինի կիոթատրոն կա, որը նախատեսված է ութ մարդու համար։
Տանը նաեւ բաց խոհանոցով ու բարբեքյուի համար տարածքով պատշգամբ կա, լողավազան եւ սեփական սպա կենտրոն, որում երկարատեւ աշխատանքային օրվանից հետո կարելի է թուլանալ։ Տարածքում տեղ կա նաեւ հյուրատուն, ախոռ եւ նույնիսկ սեփական խաղողի այգի ստեղծելու համար։
Առայժմ հայտնի չէ՝ արդյոք նոր տունը Մայլքի Սայրուսի հիմնական բնակության վայր կդառնա, թե ոչ, բայց հայտնի է, որ այս տարվա սկզբին նա վաճառել է Մալիբուում գտնվող իր բնակարանը։ Ընդ որում, աստզը շարունակում է մնալ Ստուդիո Սիթիում գտնվող առանձնատան սեփականատերը, որը գնել է դեռ 2011թ.-ին, ինչպես նաեւ սեփական ֆերմա ունի Թեննեսիում։
Մայլի Սայրուսը նախկինում ռանչո ուներ Հիդեն Հիլսում, սակայն 2018թ.-ին որոշել է վաճառել այն։ Հետաքրքիր է, որ դրա նոր գնորդը Քայլի Ջեններն էր։