Կորոնավիրուս. Իրավիճակը Իրանում
Կորոնավիրուսով վարակված ավելի քան 250 հազար մարդ է վերականգնվել Իրանում համավարակի սկզբից ի վեր, հայտարարել է երկրի առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սիմա Սադաթ Լարին:
IRINN հեռուստաալիքի եթերում առողջապահության նախարարության ներկայացուցիչը նշել է, որ անցած 24 ժամվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 2316 նոր դեպք, մահացել է 195 մարդ:
Փետրվարի 19-ից ի վեր, երբ իշխանություններն առաջին անգամ հայտարարեցին COVID-19-ի հայտնաբերման մասին, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 288.839-ի, զոհերի թիվը՝ 15484-ի: Ընդ որում, այս պահին վերականգնվածների թիվը հասել է առնվազն 251 319-ի, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Հուլիսի սկզբից Իրանը չորս անգամ թարմացրել է կորոնավիրուսով վարակվածների իր հակառեկորդները: Այս պահին առավելագույն ցուցանիշը՝ 229 մահվան դեպք մեկ օրվա ընթացքում, գրանցվել է հուլիսի 21-ին: