«Բոլորիդ լավ օր». Սիլվա Հակոբյանի ու դստեր զբոսանքը Բուսաբանական այգում
Երգչուհի Սիլվա Հակոբյանն ընտանեկան լուսանկար է հրապարակել։
Իր միկրոբլոգի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված լուսանկարում Սիլվան պատկերված է դստեր՝ Միլայի հետ։ Երիտասարդ մայրիկն ու նրա դուստրը որոշել են զբոսնել Բուսաբանական այգում։ Լուսանկարում մայր ու դուստր լայն ժպտում են։ «Բոլորիդ լավ օր»,- հրապարակումը մակագրել է նա։
Ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհին պատկերված էր ամուսնու ու դստեր՝ Միլայի հետ։ Երգչուհու ամուսինը գրկել էր փոքրիկին։ «Ընտանիք»,- այս հեշթեգն էր օգտագործել սպիտակ հագուստ կրող երգչուհին։ Հետեւորդները շտապել էին հաճոյախոսություններ են գրել. «Հրաշալի զույգ», «երջանկություն ձեզ»։