Կորոնավիրուս. Իրավիճակը Ռուսաստանում
Ռուսաստանի Դաշնությունում COVID-19-ով վարակման դեպքերի թիվը մեկ օրում աճել է 5871-ով՝ հասնելով 806 720-ի:
«Ռուսաստանում անցած օրվա ընթացքում 85 մարզում գրանցվել է COVID-19-ով վարակման 5871 նոր դեպքեր, այդ թվում 1471-ը (25․1 տոկոս)՝ առանց կլինիկական դրսեւորումների»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Հավելվում է, որ երկրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ընդհանուր 856 720 դեպք (+0․7 տոկոս)։