Թրամփին զայրացրել է կոնֆեդերատների դրոշի արգելքը ռազմական օբյեկտներում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին զայրացրել է այն, որ Պենտագոնի ղեկավար Մարկ Էսփերը հուշագիր է ստորագրել ռազմական օբյեկտներում դրոշների ցուցադրման վերաբերյալ, որում կոնֆեդերացիայի դրոշը թույլատրելիների շարքում չէր, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով տեղեկացված աղբյուրները:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Էսփերը հուշագիր է ստորագրել ռազմական օբյեկտներում դրոշների ցուցադրման վերաբերյալ, որտեղ Կոնֆեդերացիայի դրոշը թույլատրվածների թվում չէ: Դրոշների ցանկը, որոնք թույլատրվում է ցուցադրել ռազմական օբյեկտներում կամ դրանց տարածքում, բաղկացած է ինը կետից, որոնցում չկա որեւէ հիշեցում Կոնֆեդերացիայի դրոշի մասին: Բացառություն է սարվել թանգարանային ցուցադրությունների, գերեզմանների, հուշարձանների եւ մի շարք այլ իրավիճակների համար, որոնց դեպքում «դա չի կարող որպես դրոշի աջակցություն համարվել Պաշտպանության նախարարության կողմից»:
Հեռուստաալիքի աղբյուրների փոխանցմամբ՝ Թրամփը զայրացել է Էսփերի հուշագրի պատճառով, որում հենց Կոնֆեդերացիայի դրոշի արգելքի մասին չի նշվում, բայց փաստացի արգելվում է այն կախել ռազմական օբյեկտներում։
Միեւնույն ժամանակ, վերջին օրերին Թրամփի հետ շփված երկու աղբյուրներ նշում են, որ այս պահին Էսփերի աշխատանքին ոչինչ չի սպառնում, չնայած վերջերս հարաբերությունները Ամերիկայի նախագահի եւ Պենտագոնի ղեկավարի միջեւ զգալիորեն վատթարացել են, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ըստ հեռուստաալիքի՝ Սպիտակ տան պաշտոնյաներից մեկը հայտարարել է, որ աղբյուրների տեղեկությունները Թրամփի արձագանքի մասին հավաստի չեն: