Ամերիկացին ծպտվել է որպես ծերունի՝ փող գողանալու համար
Միչիգանում տղամարդը ծպտվել է որպես ծերունի եւ տարբեր խաղատներում մարդկանցից ավելի քան 100 000 դոլար է գողացել:
Ըստ ՀԴԲ հատուկ գործակալ Ջուլյա Մակբեթի՝ Ջոն Քոլեթին ինտերնետում անձը հաստատող վկայականների գնման սխեմա է մշակել եւ վարորդական իրավունքի կեղծ վկայականներ ստեղծել :
Նա առեւանգել է խաղատան այն հաճախորդների ինքնությունը, ովքեր VIP-ծրագրի անդամ են եւ իրավունք ունեն կանխիկ դրամ ստանալ խաղատան ներսում գտնվող կրպակներում, հայտնում է The Detroit News-ը:
Կասկածյալը 2019թ․ ապրիլ-մայիս ամիսներին կարողացել է 98 840 դոլար գողանալ MGM Grand Detroit խաղատանը՝ օգտագործելով պրոթեզներ, ակնոց, բժշկական դիմակներ եւ քողարկման համար գլխարկներ:
Կասկածյալին նկարահանել է MGM Grand-ի տեսախցիկը, որտեղ նա 30 րոպեում 15 տարբեր գործարքների միջոցով 30 000 դոլար է հանել:
Քննիչները նայել են խաղատան կադրերը եւ պարզել, որ Քոլեթին ամեն անգամ այնտեղ մտնելիս վարորդական իրավունքի կեղծ վկայական է ցույց տվել։