Բրեդ Փիթի ընկերը կնոջը սպանելուց հետո ինքնասպան է եղել
Գերմանական ԶԼՄ-ները հայտնում են նկարիչ եւ լուսանկարիչ Սաուլ Ֆլետչերի՝ Բրեդ Փիթի մտերիմ ընկերոջ մահվան մասին, որի հետ դերասանին վերջին անգամ տեսել են Վենետիկի կինոփառատոնի շրջանակներում կայացած անցյալ տարվա ցուցահանդեսում: 52-ամյա Ֆլետչերն ինքնասպանություն է գործել դստեր զանգից հետո, որի հետ զրույցում խոստովանել է, որ հենց նոր է սպանել նրա մորը:
Վախեցած աղջիկն անմիջապես զանգահարել է ոստիկանություն։ Նրա ծնողների տանը ոստիկանները գտել են նրա մոր մարմինը, որը մահացել է դանակի բազմաթիվ հարվածներից։ Ֆլետչերը հանցագործության վայրում չի եղել, նա թաքնվել է իր Porsche-ում, սակայն նկարչի մարմինն ավելի ուշ հայտնաբերվել է մեկ այլ վայրում՝ Ռոխո լճի մոտ: