Տիգրան Դավթյան. Ինձ համար մեծ պատիվ է գլխավորել «Շիրակը»
Գյումրու «Շիրակի» լեգենդար ավագ Տիգրան Դավթյանն առաջին հարցազրույցն է տվել ակումբի գլխավոր մարզիչի պաշտոնում նշանակվելուց հետո:
Պատասխանելով ակումբի մամուլի ծառայության հարցին՝ Տիգրան Դավթյանը նշել է, որ իր համար մեծ հպարտություն է «Շիրակը» գլխավորելը:
Դավթյանը նաև նշել է, որ «Շիրակի» նպատակները մնում են նույնը՝ շարունակել հաղթել ու ավելացնել տիտղոսների քանակը:
Հարցազրույցի վերջում Տիգրան Դավթյանը դիմել է նաև «Շիրակի» երկրպագուներին:
Հիշեցնենք, որ «Շիրակից» հեռացած Վարդան Բիչախչյանը նշանակվել էր Երևանի «Արարատի» գլխավոր մարզիչի պաշտոնում: