«Գեղեցիկ»․ Լիլիթ Կարապետյանի նոր լուսանկարը
Երգչուհի Լիլիթ Կարապետյանը միկրոբլոգի իր հետեւորդներին հաճախ է ներկայացնում գեղեցիկ, հրապուրիչ սելֆիներ ու տեսանյութեր, որոնք գրեթե միշտ արժանանում են երկրպագուների կողմից բազմաթիվ գովեստի խոսքերի:
Լիլիթ Կարապետյանն իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է հմայիչ կերպարում։ Երգչուհին կրում է սեւ բլուզ։ Նա արձակել է ուղիղ հարդարված վարսերն ու մեղմ շպար նախընտրել։ Հրապարակմանը կցի նա կատարել է հետեւյալ գրառումը․ «Երբեք մի ասեք ուրիշների մասին, որ նրանք տգեղ են: Միգուցե այդ նույն բանը ձեր մասին են ասում»:
Նշենք, որ օրեր առաջ հրապարակված լուսանկարում Լիլիթ Կարապետյանը կրում էր սպորտային զգեստ, կոշիկներ։ Նա հավաքել էր վարսերը, նախընտրել նվազագույն շպար։ Հրապարակմանը կից երգչուհին մեջբերել էր Բյոռնեին՝ գրելով․ «Մարդը առանց շատ բաների կարող է ապրել, բայց միայն ոչ առանց մարդու»: