Գործելու և Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին հարցը քննարկելու ժամանակն է. ԵԺԿ ղեկավար
Գործելու եւ Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին հարցը քննարկելու ժամանակն է: Այս մասին Եվրախորհրդարանի արտահերթ նստաշրջանում հայտարարել է Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) ղեկավար Մանֆրեդ Վեբերը:
«Ինչ վերաբերում է Միջերկրական ծովում ստեղծված իրավիճակին, մենք բոլորս տեսել ենք Թուրքիայի կողմից ռազմական գործողությունները, մենք նաեւ տեսել ենք Սուրբ Սոֆիայի տաճարի վերաբերյալ որոշումը, որը կրոնական շովինիզմի օրինակ է»,- նշել է նա:
Վեբերը շեշտել է՝ «մենք պետք է հստակ հաղորդագրություններ ուղարկենք, մենք կանգնած ենք հույների եւ կիպրոսցիների կողքին»: Նրա խոսքով՝ չնայած հաղորդակցության եւ երկխոսության ուղիները բաց են մնում, հիմա եկել է գործելու, Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին հարցը քննարկելու ժամանակը: «Մենք պետք է գործենք եւ գործենք հիմա»,- ասել է նա: