ԱՄՆ Պետքարտուղարությունը Թուրքիային կոչ է արել դադարեցնել սադրանքները Կիպրոսի և Կրետեի միջև ծովի շրջանում
ԱՄՆ Պետքարտուղարությունը Թուրքիային կոչ է արել դադարեցնել սադրանքները Կիպրոսի եւ Կրետեի միջեւ ծովի շրջանում:
«ԱՄՆ-ն խորապես մտահոգված է բնական պաշարների հետախուզման վերաբերյալ Թուրքիայի հայտարարած ծրագրերով այն շրջաններում, որոնք Արեւելյան Միջերկրականում Հունաստանի եւ Կիպրոսի իրավազորության տակ են: Մենք մտահոգված ենք սադրիչ գործողություններով, որոնք մեծացնում են տարածաշրջանում լարվածությունը»,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական եւ եվրասիական գործերով օգնականի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերը:
«Սա բարդ ռազմավարական տարածք է: Ես կրկնում եմ Վաշինգտոնի, ինչպես նաեւ Եվրոպայի մյուս երկրների ուղերձը Թուրքիայի իշխանություններին ուղղված՝ գործողություններ չանցկացնելու կոչով, որոնք լարվածություն են առաջացնում»,- ասել է նա: