Ադրբեջանցին զենքի կոթով հարվածում է հային և սպառնում (Տեսանյութ)
Սոցիալական ցանցերում տեսանյութ է հրապարակվել, որտեղ երևում է, թե ինչպես են անդրբեջանցիները խմբով հարձակվել հայի վրա, զենքի կոթով հարվածում նրան և վանկարկում «Ղարաբաղը մերն է» և սպառնում են նրան զենքով:
Հիշեցնենք, որ մի քանի օր է Մոսկվայում և այլ քաղաքներում անդրբեջանցիները խմբերով հարձակվում են հայկական պետհամարանիշներով ավտոմեքենաների և հայերի վրա, վնասում են մեքենաները և ծեծի ենթարկում ուղևորներին: Ադրբեջանցիները ազգային հողի վրա թիրախավորում են հայերին և խմբերով հարձակվում հայերի վրա: Ռուսաստանի հայերի միությունը տեղեկացրել էր, որ հայերի վրա հարձակում գործած ավելի քան 50 ադրբեջանցի ձերբակալվել է: Ռուսաստանի հայերի միությունը կոչ էր արել հայերին լինել զգոն և չտրվել սադրանքների: Մեկ այլ դեպքում էլ, ադրբեջանցիների զայրացած ամբոխը Մոսկվայում ծեծի էր ենթարկել հայկական պետհամարանիշով մեքենայի վարորդին: