Թուրքիայի կրոնական հարցերով դեպարտամենտի ղեկավար Ալի Էրբաշը հայտարարել է մզկիթի վերածված Սուրբ Սոֆիայում երեք իմամ եւ հինգ մուեձին նշանակելու մասին
Թուրքիայի կրոնական հարցերով դեպարտամենտի ղեկավար Ալի Էրբաշը հայտարարել է մզկիթի վերածված Սուրբ Սոֆիայում երեք իմամ եւ հինգ մուեձին նշանակելու մասին, այնտեղ ուրբաթ օրը տեղի կունենա 86 տարվա ընթացքում առաջին ծառայությունը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Հուլիսի 10-ին Թուրքիայի Գերագույն վարչական դատարանը բեկանել էր Սուրբ Սոֆիան թանգարանի վերածելու 1934-ի որոշումը: Դրանից անմիջապես հետո Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ տաճարը մզկիթի վերածելու եւ այնտեղ մուսուլմանական ծառայություններ սկսելու հրամանագիր է ստորագրել:
«Սուրբ Սոֆիայի համար նշանակվել է երեք իմամ՝ Մեհմեդ Բոյնուկալինը, Ֆերուհ Մուշութերը, Բյունամին Թոփչուօղլուն, ինչպես նաեւ հինգ մուեձին»,- ասել է Էրբաշը:
Նա հավելել է, որ Բոյնուկալինը Ստամբուլի Մարմարայի համալսարանի աստվածաբանության ֆակուլտետի պրոֆեսոր է, իսկ բոսնիացի Մուշութերը եւ Թոփչուօղլուն միջազգային մրցույթներում ճանաչվել են Ղուրանի լավագույն կարդացողներ: