Կորոնավիրուսի վարակման 451 նոր դեպք. կա 5 մահ
Հայաստանում հուլիսի 24-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 451 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Ընդհանուր առմամբ՝ հուլիսի 24-ին հաստատվել է կորոնավիրուսի 36613 դեպք:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 153814, վերջին մեկ օրում` 1935 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 9969 պացիենտ, նվազել է 44-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 25734 անձ` վերջին մեկ օրում 490 անձ:
Ընդհանուր առմամբ, 692 պացիենտ մահացել է (ավելացել է 4-ով):
Արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 218 է: