Մայք Թայսոնը կմենամարտի Ռոյ Ջոնսի հետ սեպտեմբերի 12-ին
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի ծանր քաշային կարգում աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն, 54-ամյա ամերիկացի Մայք Թայսոնը կվերադառնա ռինգ եւ ցուցադրական մենամարտում կհանդիպի հինգ քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն, 51-ամյա ամերիկացի Ռոյ Ջոնս կրտսերի հետ։ Մենամարտը տեղի կունենա սեպտեմբերի 12-ին Լոս Անջելեսում։
«Շատ ուրախ եմ, որ իմ եւ Թայսոնի մենամարտը տեղի կունենա։ Ես միշտ եղել եմ պատրաստ, այս անգամ էլ կլինեմ։ Ես ցանկանում եմ, որ բոլոր ֆանատները դիտեն այդ մենամարտւը եւ աջակցեն ինձ։ Սպասվում է պատմական մենամարտ»,- Ինստագրամում գրել է Ռոյ Ջոնսը։
Մենամարտը կլինի 8 ռաունդից։
Մայք Թայսոնը պրոֆեսիոնալ կարիերան ավարտել է 2005-ին, Ռոյ Ջոնսը՝ 2018-ին։