Մեսին ու Սուարեսն արձակուրդն ընտանիքների հետ անցկացնում են Իբիցայում (ֆոտո)
Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնայի» հարձակվողներ, արգենտինացի Լիոնել Մեսին եւ ուրուգվայցի Լուիս Սուարեսը կարճատեւ արձակուրդն անցկացնում են Իբիցայում։ Նրանք ընտանիքների հետ ժամանակն անցկացրել են զբոսանավի վրա, գրում է Mundo Deportivo-ն՝ ներկայացնելով լուսանկարներ։
«Բարսելոնան» արձակուրդից կվերադառնա հաջորդ շաբաթ եւ կսկսի պատրաստվել Չեմպիոնների լիգայի վերսկսմանը։
Կատալոնական թիմը 1/8 եզրափակիչի պատասխան կընդունի իտալական «Նապոլիին»։ Առաջին հանդիպումն ավարտվել է 1։1 հաշվով։