Չարլի Չապլինի կատակը
Իր ծննդյան օրը Չարլի Չապլինը զվարճացնում էր հյուրերին, նմանակելով բոլորին' տղամարդկանց, կանանց, երեխաներին: Իսկ հետո նա հրաշալիորեն կատարում է իտալական օպերայից մի արիա: Հյուրերից մեկը զարմանում է. «Չգիտեի, որ կարողանում եք այդքան հոյակապ երգել»: «Ես ամենեւին չեմ կարողանում երգել, ես ընդամենը նմանակեցի Կարուզոյին»: