Մոսկվայի և Վաշինգտոնի հարաբերություններում առաջընթացի հասնելը գործնականում անհնար է. Պետքարտուղարություն
Ներկայիս քաղաքական իրավիճակում Մոսկվայի եւ Վաշինգտոնի հարաբերություններում առաջընթացի հասնելը գործնականում անհնար է: Այս մասին Սենատի արտասահմանյան գործերով կոմիտեի նիստի ժամանակ ասել է ԱՄՆ փոխպետքարտուղար Սթիվեն Բիգանը, փոխանցում է ՌԲԿ-ն:
Ի պատասխան ռուս ձեռնարկատեր Եվգենի Պրիգոժինի եւ նրա հետ կապված ընկերությունների դեմ ԱՄՆ վերջին պատժամիջոցների վերաբերյալ հարցին, Բիգանն ասել է.
«Ռուսաստանի դեմ մեր վերջերս ձեռնարկած քայլերը պարզապես [Ռուսաստանի] վարքագծի վաղեմի մոդելի դեմ պատասխան միջոցառումների մասն են, որը մեզ համար գործնականում անհնար է դարձնում ռուսների հետ հարաբերություններում առաջընթացի հասնելը»: