Եկատերինա Վոլկովան հաղթահարել է մահացու հիվանդությունը
Դերասանուհի Եկատերինա Վոլկովան տարվա սկզբին հայտնել է, որ հիվադն է։ Նրա մոտ հեպատիտ C էր ախտորոշվել։ Աստղը մի քանի ամիս պայքարում էր հիվանդության դեմ եւ լուրջ ապրումներ ուներ, իսկ այժմ երկրպագուներին հայտնել է, որ իրեն հաջողվել է հաղթել հիվանդությանը։
«Ընկերներ։ Հեպատիտ C-ի բուժման 12 շաբաթն անցյալում է, եւ ահա արդյունքը՝ 0: Հեպատիտ չկա։ Վերջ։ Վերջակետ։ Հիվանդությունը բուժվում է։ Շնորհակալություն բոլորին ապրումների ու անհանգստության համար։ Իսկ նրանց, ովքեր դեռ չեն հաղթել այդ հիվանդությանը, կարող եմ ասել՝ առաջ, ամեն ինչ հիանալի է, ձեզ մոտ ամեն ինչ կստացվի։ Առողջ եղեք, հավատացեք եւ գնացեք դեպի առողջացում եւ առողջ, երջանիկ կյանք։ Շնորհակալություն բոլորին աջակցության համար եւ իմ սիրելի Հնդկաստանին դեղի համար, որն, իսկապես, բուժում է ոչ մեծ գումարով։ Առողջություն ու ուրախություն բոլորին»,- գրել է Եկատերինան։
Եկատերինա Վոլկովան հեպատիտ C-ով վարակվել է բժիշկների անփութության պատճառով։ Դերասանուհին կորցրել է երեխային, երբ հղիության չորրորդ ամսում էր, եւ վիրահատության ընթացքում նրան արյուն են ներարկել, որը վարակված է եղել, գրում է «Էքսպրես Գազետա»-ն։
Թեեւ հեպատիտ C-ն բուժելի է, շարունակում է մնալ ամենավտանգավոր հիվանդություններից մեկը, որը նույնիսկ «քնքուշ մարդասպան» են անվանում, քանի որ այն կարողանում է քողարկվելայլ, ավելի քիչ վտանգավոր հիվանդությունների տակ։