Ջո Բայդենը Դոնալդ Թրամփին «Ամերիկայի առաջին ռասիստ նախագահն» է անվանել
ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենը Դոնալդ Թրամփին անվանել է «ամերիկյան առաջին ռասիստական նախագահը»: Այս մասին նա հայտարարել է Ծառայողների միջազգային միության կողմից կազմակերպված միջոցառման ժամանակ, երբ մասնակիցներից մեկը բողոք արտահայտեց ռասիզմի կապակցությամբ կորոնավիրուսի բռնկման ֆոնին եւ հիշատակեց Թրամփին, ով այն «չինական վիրուս» է անվանում: «Այն, թե նա ինչպես է շփվում մարդկանց հետ՝ կախված նրանց մաշկի գույնից, ազգային պատկանելիությունից, որտեղից նրանք ծագում, բացարձակապես զզվելի է»,- ասել է նախկին փոխնախագահը:
«Ոչ մի գործող նախագահ երբեւէ նման բան չի արել: Հանրապետական ոչ մի նախագահ դա չի արել: Ոչ մի դեմոկրատ նախագահ: Մենք ռասիստներ ունեցել ենք, եւ նրանք կային: Նրանք փորձում էին նախագահ դառնալ: Նա առաջինն է, ում դա հաջողվեց անել»:
Ինչպես հիշեցնում է AP-ն, ԱՄՆ շատ նախագահներ, այդ թվում՝ երկրի առաջին նախագահ Ջորջ Վաշինգտոնը, ստրուկներ ունեին: Նախագահ Վուդրո Վիլսոնը հանել էր իր անունը Փրինսթոնի համալսարանի հանրային դպրոցից ինստիտուցիոնալ ռասիզմի եւ ոստիկանության դաժանության դեմ բողոքի ցույցերից հետո: Ուիլսոնն աջակցում էր տարանջատմանը եւ պարտադրել էր այն դաշնային մի քանի գործակալություններին։
Թրամփն ավելի ուշ պատասխանեց Բայդենի հայտարարությանը Սպիտակ տանը ճեպազրույցի ժամանակ՝ մատնանշելով քրեական արդարադատության ոլորտի բարեփոխումների մասին օրենսդրություն ընդունելու ուղղությամբ իր վարչակազմի ջանքերը, ինչպես նաեւ՝ փոքրամասնությունների խմբերի շրջանում ցածր գործազրկությունը նախքան կորոնավիրուսի բռնկումը: «Ես սեւամորթ ամերիկացիների համար ավելին եմ արել, քան ցանկացած այլ մարդ՝ բացառությամբ գուցե Աբրահամ Լինքոլնի»,- ասել էր ԱՄՆ նախագահը: