ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կոմիտեն օրակարգ է ներառել Արցախի ականազերծման օգնության մասին հարցը
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ներքին կարգապահության կանոնների հարցերով կոմիտեն օրակարգ է ներառել հարց, որը կոչ է անում շարունակել Ամերիկայի օգնության ցուցաբերումը Արցախի ականազերծմանը: Փոփոխությունը կքննարկվի եւ հավանություն կստանա ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի լիակատար կազմով: Այս մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA): ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պետք է փոփոխությունն ընդունի այսօր՝ հուլիսի 23-ին: Այն նախատեսում է 1,4 մլն դոլարի օգնություն Արցախին՝ HALO Trust ընկերության կողմից կատարվող ականազերծման աշխատանքները շարունակելու համար:
ANCA-ից հայտնում են, որ Կոնգրեսի Ադրբեջանի հարցով խորհրդի համանախագահ Սթիվ Քոենի ներկայացրած փոփոխությունը, որն աջակցում էր Արցախում հումանիտար ականազերծման համար օգնության շրջանակում ԱՄՆ ֆինանսավորման դադարեցմանը, օրակարգի մեջ չի ներառվել: Ներկայացուցիչների պալատի անդամ Հենրի Կուելյարի առաջարկած նման թշնամական փոփոխությունը այսօր ավելի վաղ հետ էր կանչվել: Դրանից բացի, հանձնաժողովը քննարկումից հանել է Հայաստանին օգնությունը 20 մլն դոլարով մեծացնելուն աջակցող փոփոխությունը:
ԱՄՆ-ն Արցախում հումանիտար ծրագրերը ֆինանսավորում է 1998 թվականից: Արցախին ցուցաբերվող օգնությունը երկար ժամանակ հարձակման էր ենթարկվում Ադրբեջանի ռեժիմի կողմից: ANCA-ի առցանց պորտալների միջոցով տասնյակ հազար փաստաբաններ են կապ հաստատել Կոնգրեսի հետ՝ Արցախի ականազերծման հարցում ԱՄՆ օգնության շարունակման աջակցությամբ: