«Թեթև թռիչք ու գեղեցիկ վերածնունդ, քեռի Բորյա». Ալեքսեյ Չումոկովը գրառում է արել Բոկայի մասին
Ռուս հայտնի երգիչ Ալեքսեյ Չումակովն Instagram-յան էջում հրապարակել է արել կովկասյան շանսոնի լեգենդ Բորիս Դավիդյանի մասին (առավել հայտնի է Բոկա կեղծանվամբ), որը 72 տարեկան հասականում մահացել է ԱՄՆ-ում։
«Իմ սիրելի քեռի Բորյա։ Իմ հարազատ։ Շնորհակալություն մանկության, շնորհակալություն երաժշտության, շնորհակալություն դպրոցի, շնորհակալություն ոգու համար։ Շնորհակալություն մարդկայնության, շնորհակալություն այն ջերմության համար, որը հիմա ջերմացնում է ու կջերմացնի հավետ ձեր յուրաքանչյուր երգում, նոտայում եւ յուրաքանչյուր լուսանկարում»,- գրել է Չումակովը՝ նշելով, որ շնորհակալ է Բոկային ճանաչելու եւ նրա կողմից լսված լինելու պատվի համար։
«Գուցե էլի հանդիպենք այս կյանքում եւ հաստատ կհանդիպենք հաջորդ կյանքում։ Իսկ մինչ այդ թեթեւ թռիչք ու գեղեցիկ վերածնունդ, քեռի Բորյա։ Սիրել եմ, սիրում եմ եւ կսիրեմ միշտ։ Առհավետ»,- նշել է Չումակովը։ Մեկնաբանություններում քննարկվող վարկածին հակառակ, թե Բոկայի մոտ թոքերի խնդիրներ են սկսվել, շատ հետեւորդները գրել են, որ նա վաղուց պայքարում էր ծանր հիվանդության դեմ…
Լուսանկարները և գրառումը՝ այստեղ: