Բլանի թեկնածությունը հետաքրքրել է «Բարսելոնային»
Կատալոնական «Բարսելոնային» հետաքրքրել է Ֆրանսիայի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Լորան Բլանի հետ պայմանագիր կնքելու հնարավորությունը:
L'Equipe-ի հաղորդմամբ՝ «Բարսելոնայի» ղեկավարությունը կարծում է, որ 54-ամյա Բլանը կկարողանա մեծ հաջողություններ գրանցել ակումբի գլխավոր մարզիչի պաշտոնում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բլանի ներկայացուցիչները մասնագետի ծառայություններն առաջարկել են Իսպանիայի փոխչեմպիոնին:
Նշենք, որ «Բարսելոնայում» դժգոհություն է հասունացել թիմի գլխավոր մարզիչ Էնրիկե Սետիենի աշխատանքի վերաբերյալ, սակայն ակումբի ղեկավարությունը որոշել է շարունակել համագործակցությունն իսպանացի մասնագետի հետ:
Լորան Բլանը Ֆրանսիայի ազգային հավաքականը գլխավորել է 2010-2012, իսկ ՊՍԺ-ն՝ 2013-2016 թվականներին: