Հայտնի խմբի մենակատարին մեղադրել են 17-ամյա երկրպագուի նկատմամբ ոտնձգությունների համար
Սկանդալային «Пошлая Молли» փանկ խմբի առաջատար Կիրիլ Բլեդնին վաղուց արդեն «վատ տղայի» համբավ է ձեռք բերել։ Սակայն այժմ նրան մեղադրում են նաեւ անչափահասի նկատմամբ ոտնձգությունների համար։ Կիրիլի երկրպագուներից մեկն իր պատմությունը ներկայացրել է Instagram-ում։ Նրա խոսքով՝ արտիստը հետապնդել է իրեն, իսկ երբ ինքն ապտակել է նրան, հարվածել է։ Ամեն բան բռնաբարության չի հասել, սակայն աղջիկը որոշել է հայտնել տեղի ունեցածի մասին՝ իմանալով Բլեդնիի հետ կապված նմանատիպ այլ դեպքերի մասին։
Աղջիկը ներկայացրել է նաեւ նշումների սքրինշոթերը, որոնցում մանրամասն նկարագրել է իր զգացմունքները ենթադրյալ ոտնձգություններից եւ կուռքի հարվածից հետո, ինչպես նաեւ զգուշության կոչ է արել սոցիալական ցանցերի օգտատերերին։ Նա նաեւ հասկացրել է, որ Կիրիլն իրեն չի բռնաբարել։
Кадр из клипа © ютуб «Пошлой Молли»
«Пошлая Молли» խմբի երկրպագուի անկեղծ խոստովանությունից հետո Twitter-ում ստեղծվել է #Бледныйнасильник հեշթեգը, որի ուղեկցությամբ Կիրիլի հետ իրենց շփման մասին հայտնում են նաեւ մյուսները։ Պարզվում է՝ նա առաջին անգամ չէ ոտնձգել երկրպագուի նկատմամբ. համերգներից հետո հետապնդումների են բախվել նաեւ այլ աղջիկներ։