Ագուերոն օրական 3 մարզում է անցկացնում, որպեսզի հասցնի մասնակցել ՉԼ-ին
«Մանչեսթեր Սիթիի» արգենտինացի հարձակվող Սերխիո Ագուերոն ինտենսիվ մարզումներ է անցկացնում մարզադահլիճում, որպեսզի հասցնի վերականգնվել մինչեւ Չեմպիոնների լիգայի մրցաշրջանի վերսկսումը, հաղորդում է Daily Mail-ը։
32-ամյա ֆուտբոլիստի ծնկահոդի վիրահատությունը Բարսելոնայում հաջող է անցել, եւ այժմ նա օրական երեք մարզում է անցկացնում մարզադահլիճում։
Մադրիդի «Ռեալի» դեմ 1/8 եզրափակիչի պատասխան խաղին Ագուերոյի մասնակցությունը քիչ հավանական է, սակայն եթե «Մանչեսթեր Սիթին» հաղթահարի Արքայական ակումբի արգելքը Ագուերոն կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմի հետ կմեկնի Պորտուգալիա՝ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչին։
«Մանչեսթեր Սիթի» - «Ռեալ» պատասխան հանդիպումն Անգլիայում տեղի կունենա օգոստոսի 7-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։00-ին։ Առաջին խաղում մանչեսթերյան թիմը Մադրիդում հաղթել է 2։1 հաշվով։