Տեղի է ունեցել Հանրային ծառայությունների միասնական գրասենյակի պաշտոնական բացման արարողությունը. կայանատեղին 20 րոպե անվճար է լինելու
Այսօր՝ հուլիսի 22-ին, Երևանի Վազգեն Սարգսյան 3 հասցեում (նախարարությունների շենք), տեղի է ունեցել Հանրային ծառայությունների միասնական գրասենյակի պաշտոնական բացման արարողությունը։
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշեց, որ սա առաջին գրասենյակն է, սակայն պրոցեսը շարունակական է լինելու, նման գրասենյակներ են բացվելու նաեւ ԵՈրեւան այլ հատվածներում, ապա նաեւ մարզերում:
Նշվեց, որ քաղաքացիների համար ստեղծվել են բոլոր հարմարավետ պայմանները միասնական կենտրոնից ստանալու Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության, Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի, Պետական եկամուտների կոմիտեի, Ազգային արխիվի, Սոցիալական ապահովության ծառայության, Միգրացիոն ծառայության, Կադաստրի կոմիտեի, Թաղման բյուրոյի, ինչպես նաեւ նոտարական ծառայություններ:
Անդրադառնալով միասնական գրասենյակի դիմաց ավտոկայանատեղիին, Բադասյանն ասաց, որ այն տրվել է մասնավորին՝ մրցույթի միջոցով: Առաջին 20 ոպեն անվճար կարող են քաղաքացիները կայանել:
Նշենք, որ Հանրային ծառայությունների միասնական գրասենյակը ստեղծվել է համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2019-2023 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի։