Արքայազն Հարին պատասխանել է ֆինանսական խոշոր խարդախության վերաբերյալ մեղադրանքներին
«Հանրապետություն» (Republic) հակամիապետական խմբի ակտիվիստ Գրեհեմ Սմիթն օրերս նամակ է գրել բրիտանական բարեգործական հանձնաժողով (Charity Commission)՝ պահանջելով պարզել պետական գանձարանի միջոցների նպատակային ծախսումը։ Առիթն արքայազն Հարիի ու Մեգան Մարքլի գործունեությունն է։ Ըստ լուրերի՝ պալատից հեռանալուց հետո արքայազն Չարլզի որդին թագավորական ֆոնդից ավելի քան 350 հազար դոլար է տարել՝ սեփական Travalyst էկոկազմակերպությունում ներդրում անելու համար։
Դա այնքան է խոցել Հարիին, որն իր կյանքի մեծ մասը նվիրում է բարեգործական գործունեությանը, որ նրա ներկայացուցիչներն անմիջապես պաշտոնական հայտարարություն են արել։
«Սասեքսի դուքսը միշտ եղել է ու կմնա իր բարեգործական գործունեությանը նվիրված։ Վերջին սուտ մեղադրանքները նրա հասցեին վիրավորական են։ Դա զրպարտություն է ու վիրավորանք բոլոր անվանի կազմակերպությունների ու անձանց հասցեին, որոնք հետ նա համագործակցել է։ Travalyst-ը ոչ կոմերցիոն կազմակերպություն է, որից դուքսը ֆինանսական օգուտ չի ստանում։ Դուքսը բարեգործություն անելիս երբեք չի հետապնդել եւ հիմա էլ անձնական շահեր չի հետապնդում։ Նրա բոլոր բարեգործական նախաձեռնությունները լիովին թափանցիկ ես»,- մեկնաբանել է արքայազնի ներկայացուցիչը։