Համախումբ ջանքերով ամրացնենք ու հզորացնենք մեր սահմանային համայնքները. Արմեն Սարգսյանը հանդես է եկել կոչով
«Հայաստան» համահայկական հիմնադրամը նախաձեռնել է «Սահմանային համայնքների հզորացում» համահայկական դրամահավաք-արշավ, որի շրջանակներում հավաքված ողջ գումարն ուղղվելու է սահմանային համայնքների ամենահրատապ սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը։
Այդ կապակցությամբ կոչով է հանդես եկել Հայաստանի Հանրապետության նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանը՝ նշելով, որ վերջին օրերին հայ-ադրբեջանական պետական սահմանին հակառակորդի կողմից ձեռնարկված ռազմական գործողությունները մեզ կրկին մղում են Հայրենիքի շուրջ համախմբվելուն եւ մեր ջանքերը նրա պաշտպանությանն ու հզորացմանն ուղղելուն: