«Լիվերպուլ» - «Չելսի». Բուքմեյքերների կարծիքը
Անգլիայի առաջնության 37-րդ տուրում նորընծա չեմպիոն «Լիվերպուլը» հուլիսի 22-ին կընդունի Լոնդոնի «Չելսիին»:
Բուքմեյքերները հանդիպման ֆավորիտ համարում են գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմին, որի հաղթանակը ստացել է 2.00 գործակիցը: Ոչ ոքին ստացել է 3.75, «Չելսիի» հաղթանակը՝ 3.50 գործակիցը:
«Չելսին» ունի 63 միավոր և մրցաշարային աղյուսակի երրորդ տեղում է: Ֆրենկ Լեմպարդի գլխավորած թիմը պայքարում է Չեմպիոնների լիգայի ուղեգիր ձեռք բերելու համար:
Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:45-ին: