Փելոսին կորոնավիրուսային ինֆեկցիան անվանել է «Թրամփի վիրուս»
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին (Կալիֆոռնիա նահանգից դեմոկրատ) ԱՄՆ առաջնորդին մեղադրել է համավարակի լույսի ներքո անգործության մեջ, որը շատ մարդկանց համար կյանքի գին է ունեցել, եւ նոր կորոնավիրուսային ինֆեկցիան անվանել է «Թրամփի վիրուս», հայտնում է CNN-ը:
Մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի արտահայտությունները՝ Փելոսին նշել է. «Կարծում եմ՝ այսօրվա ելույթում նախագահը, նշելով դիմակներ կրելու անհրաժեշտության մասին, խոստովանեց թույլ տված սխալները»: Նրա կարծիքով՝ ԱՄՆ առաջնորդը ինֆեկցիայի տարածման լույսի ներքո նախկինում չէր ընդունում անհրաժեշտ միջոցառումներ: «Ըստ էության, հստակ է, որ սա Թրամփի վիրուսն է»,- ասել է Փելոսին:
Նրա կարծիքով՝ անհրաժեշտ էր, որ ԱՄՆ վարչակազմի ղեկավարը համավարակի ամենասկզբից հանրային միջոցառումներին այցելեր պաշտպանական դիմակով: Նա շեշտել է, որ Թրամփը դա չի արել, ինչով վատ օրինակ է ծառայել համաքաղաքացիների համար: «Այն, ինչ մենք տարանք, զգալի չափով Թրամփի վիրուսն է»,- կարծում է Ներկայացուցիչների պալատի խոսնակը:
Երեքշաբթի ելույթ ունենալիս Թրամփը խոստովանել էր, որ ԱՄՆ-ում կորոնավիրուսի տարածման իրավիճակը կարող է դեռ վատթարանալ: Նա ամերիկացիներին կոչ էր արել դիմակներ կրել: