ԱՄՆ-ն Թուրքիային կոչ է անում խուսափել լարվածության սրումից «վիճելի ջրերում» Կաստելորիզոյի մերձակայքում
ԱՄՆ-ը երեքշաբթի օրը կոչ է արել Թուրքիայի իշխանություններին խուսափել լարվածության սրումիս Միջերկրական ծովի արեւելյան հատվածում գտնվող Կաստելորիզո կղզու մոտ՝ այդ տարածքը «վիճելի ջրեր» անվանելով: Այս մասին լրագրողներին հայտնել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
ԱՄՆ արտգործնախարարությունում հայտնել են, որ տեղյակ են Անկարայի՝ Էգեյան ծովի հունական ափերի մոտ բենզին եւ նավթ որոնելու մտադրությունների մասին: Դիվանագետն այս տարածքը «վիճելի ջրեր» է անվանել Արեւելյան Միջերկրական ծովում: «Մենք կոչ ենք անում Թուրքիայի իշխանություններին դադարեցնել օպերացիաների ցանկացած պլան եւ խուսափել քայլերից, որոնք լարվածության աճի են հանգեցնում տարածաշրջանում»,- շեշտել է նա:
Հունաստանի Զինված ուժերը բարձր պատրաստվածության վիճակի են բերվել Կաստելորիզո կղզում հուլիսի 21-ից օգոստոսի 2-ը սեյսմիկ հետազոտություններ անցկացնելու Թուրքիայի մտադրության կապակցությամբ, երեքշաբթի հայտնել էր Kathimerini թերթը: Ըստ պարբերականի՝ Հունաստանը հայտնել էր ակտիվության մասին թուրքական Ասկազ ռազմածովային բազայում: Հունաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունները սրվել են Էգեյան ծովի հունական ափերի մոտ գազ եւ նավթ որոնելու Անկարայի հայտարարած մտադրությունների պատճառով։