Netflix-ը համասեռամոլ կերպարի պատճառով հրաժարվել է թուրքական սերիալից
Netflix սթրիմինգային ծառայությունը չեղարկել է թուրքական «If Only» («Եթե միայն») սերիալի նկարահանումները, որում համասեռամոլ հերոս կա, հայտնում է Financial Times-ը։
Նախագծով զբաղվող Ay Yapim ընկերությունն արդեն իսկ Netflix-ի համար նկարահանել է Love 101 շոուն, սակայն թուրքական իշխանությունները հրաժարվել են լիցենզիա տրամադրել նոր նախագծի պրոդյուսերներին՝ հայտարարելով, որ դժգոհ են սերիալում հոմոսեքսուալ կերպարի առկայությունից։ Netflix-ը հայտարարել է, որ սցենարը չի փոխի։
«If Only»-ի սցենարիստ Էջե Յորենչը պարզաբանել է, որ չեն ծրագրել շոուում միասեռ հարաբերություններ ցուցադրել եւ նշել է, որ նմանատիպ արգելքներն իրեն ստիպում են անհանգստանալ ապագայի համար։
2019թ.-ին Netflix-ին բոյկոտել են «Հիսուսի առաջին գայթակղությունը» կատակերգության համար, որը պատմում է ոչ ստանդարտ կողմնորոշում ունեցող Հիսուսի մասին։ Համացանցում տարածվեց #CanceloNetflix («Չեղարկեք Netflix-ը») հեշթեգը, որի ուղեկցությամբ օգտատետերրը կոչ էին անում հրաժարվել հարթակին բաժանորդագրությունից։ Որոշ օգտատերեր սկսել են սքրիշոթեր հրապարակել՝ հաստատելու համար, որ դադարել են վճարել ընկերության ծառայությունների համար եւ ջնջել են իրենց հաշիվը կայքում։