Ժիրինովսկին՝ «Ֆուդ սիթի»-ում իրավիճակի մասին․ Այստեղ տայգա չէ, որ պարտադրեք ձեր վայրի բարբարոս միջոցները
ՌԼԴԿ առաջնորդ, պետդումայի պատգամավոր Վլադիմիր Ժիրինովսկին դատապարտել է «Ֆուդ սիթի»-ում տեղի ունեցած ազգամիջյան հակամարտությունը և հույսէ հայտնել, որ «նման բան այլեւս չի կրկնվի»:
«Այստեղ ոչ տայգա է, ոչ տափաստան եւ ոչ էլ լեռներ, որ պարտադրեք ձեր վայրենի, բարբարոս միջոցները՝ դու առևտուր կանես, դու չես անի, դու այլ ազգի ես, սա անընդունելի է»,- հայտարարել է Ժիրինովսկին:
Նա հույս է հայտնել, որ նման բան չի կրկնվի։
«Հուսով եմ, որ ոչ ոքի մոտ ցանկություն չի առաջանա կարգավորել մրգերի վաճառքը Մոսկվայի ցանկացած կետում»,- ասել է խորհրդարանականը: