Միացյալ Նահանգներում կինը պահանջել է այծի հայրության թեստ անցկացնել
ԱՄՆ Ֆլորիդա նահանգում կինը պահանջել է այծի հայրության թեստ անցկացնել, գրում է Mandatory պորտալը:
Հաղորդվում է, որ կինը հարևանից հինգ ուլիկ է գնել: Ավելի ուշ «տուժածը» կասկածել է, որ կենդանիները մաքրացեղ չեն, ինչը համաձայնեցվել է վաճառքի ժամանակ:
Կինն այժմ ուլիկներից մեկի համար պահանջում է հայրության թեստ անցկացնել, որպեսզի համոզվի, որ ուլիկների հայրը գրանցված է Կաթնատու այծերի ամերիկյան ասոցիացիայում:
Նշվում է, որ «տուժողը» մի քանի բողոք է ներկայացրել ոստիկանություն: