Բալիկի սպասող Լիլուի նուրբ կերպարը
Երգչուհի Լիլուն նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ամառային կերպարը։
Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում երգչուհին, որը շուտով երկրորդ անգամ մայր կդառնա, արձակել է գեղեցիկ հարդարված մազերը։ Լիլուն նախապատվություն է տվել արտահայտիչ շպարին, որն ընդգծել է գեղեցկությունը։ Մեկնաբանություններում երգչուհին հետեւորդներին շնորհակալություն է հայտնել նամակների համար, որոնք կյանքը լցնում են սիրով ու ջերմությամբ։
Ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհին պատկերված էր ամուսնու հետ։ Հրապարակված կադրերում Լիլուն ու ամուսինը պատկերված էին՝ ձեռք ձեռքի բռնած։ Երգչուհին երեկոյան կերպարում էր, իսկ մեկնաբանությունների հատվածում մի քանի հեշթեգ էր օգտագործել, այդ թվում «ընտանիք», «սեր», «սիրահարված»։