«Բավարիայի» նորեկը մարզաբազա է եկել հին Volkswagen Polo-ով, հեռացել 116 հազարանոց Audi-ով (ֆոտո)
Գերմանիայի չեմպիոն «Բավարիայի» ֆուտբոլիստները վերադարձել են կարճատեւ արձակուրդից եւ հավաքվել են ակումբային մարզաբազայում՝ հանձնելու կորոնավիրուսի թեստ։
Ֆուտբոլիստների մեծ մասը մարզաբազա է եկել ակումբի պաշտոնական հովանավոր Audi-ի ավտոմեքենաներով։
Թիմի նորեկ, 23-ամյա գերմանացի դարպասապահ Ալեքսանդր Նյուբելը ժամանել է Volkswagen Polo-ով, որի գինը 11 հազար եվրո է, հեռացել է Audi RS6 Avant-ով (116 հազար եվրո)։
Նյուբելը հունիսի 30-ին 5 տարվա պայմանագիր էր կնքել Գերմանիայի չեմպիոնների հետ։
«Բավարիան» Նյուբելի հետ պայմանավորվածություն էր ձեռք բերել դեռ հունվարին։ «Շալկեի» հետ պայմանագրի ավարտից հետո նա ստացել էր ազատ գործակալի կարգավիճակ։
Նյուբելը «Պադերբորնի» սան է, «Շալկեում» անցկացրել է նախորդ չորս մրցաշրջանները։