ՀՖՖ-ն հայտարարում է կամավորների հավաքագրում
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շարունակում է հավատարիմ մնալ իր կողմից կազմակերպվող միջոցառումներին հասարակության լայն շերտերին ներգրավելու քաղաքականությանը:
ՀՖՖ Հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժինը կրկին հայտարարում է կամավորների հավաքագրում՝ ՀՖՖ կողմից կազմակերպվող միջոցառումներին ներգրավվելու համար:
Ընտրված թեկնածուները հնարավորություն կստանան, որպես փորձաշրջան, ներգրավվելու Հայաստանի Բարձրագույն և Առաջին խմբերի առաջնությունների հանդիպումների ընթացքում իրականացվող մասնագիտական և կազմակերպչական աշխատանքներին, իսկ լավագույնները՝ նաև Հայաստանի ազգային և տարբեր տարիքային հավաքականների միջազգային հանդիպումների ընթացքում իրականացվող աշխատանքներին: Դիմել կարող են բոլոր ցանկացողները` առանց տարիքային սահմանափակման: