Շախմատային ակադեմիայում տեղի է ունեցել Հենրիկ Գասպարյանի կոմպոզիցիաների գրքի շնորհանդեսը
Լույս է տեսել շախմատային կոմպոզիցիաների հեղինակ Հենրիկ Գասպարյանի նոր գիրքը, որտեղ զետեղված են նրա 110 կոմպոզիցիաները:
Հայաստանի շախմատային ակադեմիայում գրքի շնորհանդեսի և շախմատի միջազգային տոնի միջոցառման ընթացքում շախմատիստները փորձել են լուծել 3 գեղեցիկ կոմպոզիցիա և առաջին 3 ճիշտ լուծած մասնակիցները մրցանակ են ստացել Հ. Գասպարյանի գիրքը, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Մրցաշարի հաղթողներին պարգևատրել է Հայաստանի երրորդ նախագահ, ՀՇՖ նախագահ Սերժ Սարգսյանը։
Ապա կատարվել է գրքի շնորհանդեսը, ևս մեկ անգամ հիշատակվել Հենրիկ Գասպարյանի 110-ամյակն ու նրա մեծ ներդրումը գեղեցիկ և հետաքրքիր կոմպոզիցիաների ստեղծման կարևոր գործում: