Լավրովը Հայաստանի և Ադրբեջանի դեսպանների հետ քննարկել է հակամարտությունը սահմանին
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության առանձնատանը տեղի ունեցել ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի աշխատանքային նախաճաշը Մոսկվայում Ադրբեջանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպաններ Պ. Բյուլբուլ Օղլուի եւ Վ. Ս. Տողանյանի հետ, հայտնում է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են անվտանգության ապահովման հարցերն Անդրկովկասում, հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի կայունացմանն ուղղված խնդիրները, ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ ջանքերի ակտիվացման հեռանկարները՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո: