Իրանում վերջին օրվա ընթացքում կորոնավիրուսից մահվան դեպքերի ռեկորդային թիվ է գրանցվել
Իրանում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների շրջանում մահվան դեպքերի թիվը վերջին օրվա ընթացքում ավելացել է 229-ով եւ գերազանցել է 14․6 հազարը: Այս մասին հայտնել է երկրի առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Սիմա Սադաթ Լարին:
«Երկրում կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի թիվը 2 625 է կազմել, իսկ վարակվածների ընդհանուր թիվը հասել է 278 827-ի»,- նրա խոսքերը մեջբերում է ISNA գործակալությունը: Լարին հավելել է, որ «վերջին 24 ժամվա ընթացքում Իրանում մահացել է 229 հիվանդ, իսկ մահացությունների ընդհանուր թիվը հասել է 14.634-ի»:
Առողջապահության նախարարության տվյալներով՝ համավարակի ամբողջ ընթացքում առողջացել է 242.351 հիվանդ, անցկացվել է կորոնավիրւոսի ախտորոշման 2․201,958 թեստ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։