«Ինտերը» ցանկանում է ձեռք բերել Արտուրո Վիդալին
Կատալոնական «Բարսելոնայի» և Չիլիի ազգային հավաքականի կիսապաշտպան Արտուրո Վիդալը կարող է մարզական կարիերան շարունակել Միլանի «Ինտերում»:
Transfermarkt-ի հաղորդմամբ՝ 33-ամյա Վիդալի տեղափոխությամբ շահագրգռված է անձամբ «Ինտերի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն, որը Վիդալի հետ աշխատել է «Յուվենտուսը» գլխավորելու տարիներին:
«Բարսելոնան» մտադիր չէ նոր պայմանագիր առաջարկել Վիդալին։ Նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2021 թվականի հունիս:
Արտուրո Վիդալը «Բարսելոնա» է տեղափոխվել 2018 թվականին Մյունխենի «Բավարիայից»: Վիդալը «Յուվենտուսում» խաղացել է 2011-2014 թվականներին:
Կատալոնական ակումբի կազմում անցկացրած 66 խաղում չիլիացի ֆուտբոլիստը դարձել է 11 գոլի հեղինակ: