ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նախատեսում է իրավապահ մարմինների աշխատակիցների ուղարկել ԱՄՆ մի քանի խոշոր քաղաքներ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նախատեսում է իրավապահ մարմինների աշխատակիցների ուղարկել ԱՄՆ մի քանի խոշոր քաղաքներ, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»:
«Մենք կներգրավենք իրավապահ մարմիններին,- հայտարարել է Թրամփը: - Մենք չենք կարող թույլ տալ, որ դա տեղի ունենա քաղաքներում»:
Թրամփը Նյու Յորքը, Չիկագոն, Ֆիլադելֆիան, Դեթրոյթը, Բալթիմորը եւ Օքլենդը, Կալիֆոռնիա նահանգը հիշատակել է որպես հնարավոր վայրեր դաշնային ուժերի ուղարկման համար՝ նշելով, որ այս քաղաքներից շատերի քաղաքապետերը «լիբերալ դեմոկրատներ են»: Չիկագոյի քաղաքապետ Լորի Լայթֆութը «Թվիթերում» հաճախ է Թրամփին քննադատում:
Միաժամանակ Օրեգոնի տեղական իշխանությունները, ինչպես նաեւ Կոնգրեսի անդամները Թրամփին կոչ են արել ազատել Պետքարտուղարության ներքին անվտանգության աշխատակիցներին Փորթլենդում իրավիճակի կարգավորումից:
«Նրանք այնտեղ են եղել 3 օր եւ իսկապես շատ կարճ ժամանակահատվածում ֆանտաստիկ աշխատանք են կատարել, առանց խնդիրների,- ասել է Թրամփը: - Նրանք շատ մարդկանց են ձերբակալում ու բանտ ուղարկում: Դրանք անարխիստներ են»:
Անցյալ շաբաթ դաշնային իշխանությունները սկսել էին ճնշել Փորթլենդի բողոքի ցույցերը՝ օգտագործելով արցունքաբեր գազ եւ մի քանի ակտիվիստների ձերբակալելով առանց պատճառները պարզաբանելու: Չնայած այս մարտավարության դեմ բողոքներին, Ներքին անվտանգության նախարարության ներկայացուցիչները հայտարարել էին, որ չեն նահանջի եւ ներողություն չեն խնդրի: