Թուրքիայի և ԱՄԷ-ի հարաբերությունները էլ ավելի են սրվել
Անհերքելի է, որ սրվում են Թուրքիայի և ԱՄԷ-ի հարաբերությունները ։ Չնայած նրանց հարաբերությունները վատացել էին 2011 թվականի «արաբական գարնան» ապստամբությունից հետո, այս տարի «սառը պատերազմը» նրանց միջև էլ ավելի է սրվել։ Աբու Դաբին եւ Անկարան միյանց մարտահրավեր են նետում ամբողջ Մերձավոր Արեւելքում եւ Հյուսիսային Աֆրիկայում՝ Լիբիայից Կատար եւ Սիրիայից Եմեն, այն դեպքում երբ նրանց մրցակցության շրջանակում են նաեւ այնպիսի տարածաշրջաններ, ինչպիսիք են Բալկանները, Կենտրոնական Ասիան եւ Աֆրիկան, Miragenews-ում գրում են վերլուծաբաններ Անտոնիո Օկչիուտոն եւ Ջորջիո Կաֆյերոն։
Մայիսին Թուրքիայի ԱԳ նախարար Մեվլութ Չավուշօղլուն մեղադրել էր Աբու Դաբիին, որ նա տարածաշրջանում քաոս է տարածում՝ Լիբիայում եւ Եմենում ռազմական ինտերվենցիայի պատճառով։
ԱՄԷ-ի դե ֆակտո ղեկավար արքայազն Մուհամեդ բեն Սաիդի գլխավորությամբ Աբու Դաբին վճռականորեն հանդես է գալիս քաղաքական իսլամի գործնականում բոլոր տեսակների դեմ։ ԱՄԷ-ի ղեկավարությունը «Մահմեդական եղբայրներ»-ին դիտարկում է որպես ծայրահեղական եւ ահաբեկչական սպառնալիք։
Լիբիայում Թուրքիայի միջամտությունը հարված է հասցնում ԱՄԷ-ի շահերին Մագրիբում, մինչդեռ Անկարան գնալով ավելի նշանակալի դեր է խաղում Եմենում եւ շարունակում է օգնել Կատարին։ ԱՄԷ-ի եւ Թուրքիայի միջեւ լարվածության պատճառներից է նաեւ այն, որ Ստամբուլում ապրում են այլախոհներ ԱՄԷ-ից, որոնք իրենց անհամաձայնությունն են հայտնում արքայազնի իշխանությանը։
Հեղաշրջման չհաջողված փորձը Թուրքիայում բորբոքեց հակաէմիրաթական տրամադրություններ ողջ երկրով մեկ։ Թուրքական քաղակական գործիչներն ու ԶԼՄ-ները մշտապես պնդում են, որ հեղաշրջման փորձին Աբու Դաբիի մատը խառն է։
Դրանից բացի, Թուրքիայում համոզված են, որ Աբու Դաբիի կողմից շրջափակման միջոցով Կատարին խեղդելու ջանքերը նպատակ ունեն փոխել իշխանությունը Դոհայում։
2018-ի հունվարին Թուրքիան Սիրիայի հյուսիսում սկսեց «Ձիթենու ճյուղ» գործողությունը Քրդական աշխատավորական կուսակցության դեմ։ Վերջինս համագործակցում էր ժողովրդական ինքնապաշտպանության ուժերի (YPG) հետ։ Թուրքական ԶԼՄ-ները ԱՄԷ-ին մեղադրում էին տարբեր եղանակներով YPG-ին օժանդակելու մեջ։
Հյուսիասային Իրաքը Անկարայի եւ Աբու Դաբիի միջեւ հակամարտության նոր թեժ կետ դարձավ։ Հունիսին Թուրքիան ռազմական գործողություններ սկսեց հյուսիսային Իրաքի Քրդական աշխատավորական կուսակցության զինյալների դեմ, որոնց, ըստ թուրքական կողմի, օժանդակում է ԱՄԷ-ն՝ ի վնաս Թուրքիայի անվտանգության։
Թուրքիայի եւ ԱՄԷ-ի միջեւ «սառը պատերազմը» տարածարջանում ամենամեծ անկայությունն առաջացրել է Լիբիայում։ 2019-ի ապրիլին լիբիացի գեներալ Խալիֆա Հաֆթարը սկսեց հարձակում՝ Տրիպոլին գրավելու եւ ՄԱԿ-ի կողմից ճանաչված եւ թուրքիայի աջակցությունը վայելող ազգային համաձայնության կառավարությունը տապալելու նպատակով։ Այդ նպատակի չիրագործմանը մեծապես նպաստեց ազգային համաձայնության կառավարությանը Թուրքիայի աջակցությունը։