Հարուստ շեյխերը գեղեցիկ աղջիկներ են փնտրում համացանցում
Պարզվում է, համացանցում սեր են փնտրում նաև հարուստ շեյխերը, ավելին, ինչպես հայտնում են ռուսական լրատվամիջոցները, գոյություն ունեն հատուկ մասնագետներ, ովքեր համացանցում աղջիկներ են փնտրում հարուստ տղամարդկանց համար:
Հաճախորդը նկարագրում է ինչպիսին պետք է լինի աղջիկը, նշում է կազմվածքն ու մազերի գույնը, նշում է,թե ինչ մասնագիտությամբ և որ երկրից է ուզում տեսնել իր կողակցին:
Ընդ որում, ինչպես հավաստիացնում են լրատվամիջոցները, աղջիկները ոչ թե պատահական հաճույքի, այլ լուրջ հարաբերությունների համար են:
Եթե աղջիկը համապատասխանում է շեյխի բոլոր պահանջներին, ապա ճարպիկ մենեջերը փորձում է ծանոթացնել նրանց, որպես ընդհանուր ընկերներ:
Երկարատև վիրտուալ շփումին, հաջորդում է ռոմանտիկ հանդիպումը, որը հնարավոր է ավարտվի ամուսնությամբ: